Դավութօղլուն սկսել է հրաժեշտի շրջագայությունները. նա կպաշտոնավարի մինչև մայիսի 22-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում պալատական հեղաշրջման արդյունքում վարչապետի պաշտոնից հեռացված Ահմեդ Դավութօղլուն սկսել է հրաժեշտի շրջագայությունները։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժեշտի շրջագայությունները սկսել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբից։

Դավութօղլուն այցի ընթացքում հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է PKK-ի դեմ պայքարում գրանցված արդյունքները։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր պարտադրված հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչև մայիսի 22-ը։




Լրահոս