«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։
Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին և անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է բավականին ուշ՝ հանդիպումից հետո։ Ինքը՝ ՀԺԿ նախագահը, այս տարիներին բազմիցս խուսափել է նման հանդիպումներից և դեմ է իշխանությունների հետ շփումներին։ Թե ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանը շահել նրա սիրտը, հայտնի չէ, բայց երեկ Հաղթանակի այգում նրանք ջերմորեն շփվում էին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։