Անմխիթար վիճակում գտնվող Սիսիան-Գորիս ավտոճանապարհի բարեկարգման պատասխանատվությունը Հերմինե Նաղդալյանի ընկերությո՞ւնը չի կրում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» հարցին՝ քառօրյա պատերազմի օրերին բավականին անմխիթար վիճակում գտնվող Սիսիան-Գորիս ավտոճանապարհի բարեկարգման պատասխանատվությունն արդյո՞ք չի կրում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՏԱՏ» ընկերությունը, Նաղդալյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ չնայած իրենց պարտականության մեջ չի մտնում, սակայն. «Քանի որ ձնհալից հետո ճանապարհը բավականին ծանր վիճակում էր, մեր կազմակերպությանը խնդրեցին աջակցել և ճանապարհը կարգի բերել, և մեր կազմակերպության ուժերով այդ ավտոճանապարհին ամբողջական փոսալցում է կատարվել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս