Նախկինում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնված պատգամավորն աշխատավարձո՞վ է ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համարվում է գործարար պատգամավոր: Նա այն պաշտոնյաներից է, որը մոտ յոթ տարի բնապահպանության նախարար լինելու ընթացքում հասցրել է միլիոնավոր դոլարների կարողություն կուտակել, բազմաթիվ հանքավայրերի շահագործման իրավունքներ ձեռք բերել՝ այդ ընթացքում հայտնվելով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում:

Սակայն Վարդան Այվազյանի հայտարարագրում բերված տվյալներում նրա կարողության մասին նշույլ անգամ չկա: 2015 թվականի հայտարարագրում նա նշել է, որ ունի ընդամենը 12 մլն 900 հազար դրամ եւ 72 հազար դոլար դրամական միջոց, որը եղել է նաեւ 2014 թվականին: Իսկ որ ամենակարեւորն է՝ Այվազյանի եկամուտի միակ աղբյուրը նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարվա կտրվածքով կազմել է 7 մլն 753 հազար դրամ, կամ նույն է, թե ամսական 646 հազար դրամ: Ուշագրավ է նաեւ այն, որ Այվազյանի կինը՝ Մարիամ Գինոսյանը, 2015-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, եւ նրա դրամական միջոցներն էլ ընդամենը 1 մլն դրամ են կազմել:




Լրահոս