Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  17  դեպքից բացահայտվել է 12-ը, իսկ  շորթման` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս