ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հերքել է տեղեկություններն այն մասին, որ մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու:
«Այս ամիս ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այց չի պլանավորվում»,-ասել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
Գործակալությունը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Պուտինն Ադրբեջան կայցելի մինչև ամռան վերջ՝ մասնակցելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը:
Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը հայտնել էր, որ ՌԴ փոխվարչապետը կայցելի Ադրբեջան: