ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի մի շարք աշխատակիցներ պատրաստվում են նամակ-բողոք ներկայացնել Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ թեեւ բուհում ուսման վարձավճարները թանկացել են, սակայն դասախոսների աշխատավարձերը չեն բարձրացնելու: Ի դեպ, նույն վիճակն է նաեւ Երեւանի ճարտարագիտական համալսարանում: Այնտեղ եւս բարձրացել է ուսման վարձավճարը, բայց դասախոսների աշխատավարձը մնացել է նույնը, ավելին՝ նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, սակայն, ասաց. «Սեպտեմբերի 1-ից մենք 5 տոկոսով բարձրացնելու ենք բոլորի աշխատավարձը: Խոսքը հավելավճարների մասին է, իսկ հավելավճարները ռեալ աշխատողների համար են: Ձեզ զանգահարողներն այն մարդիկ են եղել, որոնք ոչինչ չեն անում՝ ո՛չ հոդված են գրում, ո՛չ ուսանողի հետ են աշխատում եւ ո՛չ էլ ծրագրեր են ներկայացնում: Ինչո՞ւ պետք է նրանց հավելավճար վճարենք, եթե ոչինչ չեն անում»:




Լրահոս