Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ հայկական կողմը հարձակվել է Թարթառի խաղաղ բնակավայրերի վրա, որոնց ուղղությամբ 120մմ-անոց ականանետեր է կիրառում:
Այս տեղեկատվությունը սկսել են ակտիվորեն տարածել նաեւ ռուսական լրատվամիջոցները:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ սա ապատեղեկատվություն է, և որ նա չի ցանկանում մեկնաբանել նման հիմարությունները:
Եվ, ինչպես միշտ, ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել` խեղաթյուրելով իրական փաստերը, և դրանք ներկայացնելով իրեն հարմար ձևով: