ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատանքների վերսկսման կապակցությամբ երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդրանիկ նիստը: Քննարկվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության գործունեության ծրագիրը՝ ներառյալ օրինագծերի, արտահերթ օրինագծի եւ հարցապնդման հիմնական ուղղությունները: Բացի այդ, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերջերս ակտիվացած քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների նկատմամբ ոստիկանական ապօրինի գործողությունների վերաբերյալ ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով բռնությունները: «Գիտակցելով քաղաքացիական շարժումների ծավալման վտանգավորությունն իր համար՝ վարչախումբը վերջին շրջանում կոշտացրել է իր վերաբերմունքը եւ անցել, ըստ էության, ոստիկանական տեռորի, ինչն ուղեկցվում է ոչ միայն ապօրինի քայլերի, այլ հաճախ նաեւ ցինիզմի դրսեւորումներով… Դրանց համար պատասխանատվությունն ընկնում է համապատասխան գերատեսչության ղեկավարի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա»,-ասված է հայտարարության մեջ։




Լրահոս