«Պետությունը ստանձնել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին պարտականություններ եւ կոչ է անում պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը»:
Այդ պարտականությունները պետությունը նոր չէ, որ ստանձնել է, նույնիսկ ՀՀ Սահմանադրությունում նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Եվ կարծում ենք՝ արտագաղթից դատարկվող երկրում դա այսօր ամենահրատապ թեման չէր: Այլ հարց է, որ հասարակության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու պահանջ կար, եւ իշխանությունները մեջ գցեցին իրենց գենդերային խաղերը, հասարակության մի հատվածն էլ վրդովվեց, ոգեւորվեց, պայքարեց՝ մոռանալով, թե մինչ այդ ինչի համար էին պայքարում: Սա, իհարկե, մենք ենք գիտակցում, իսկ իշխանությունները շարունակում են կարեւորել հերթական խայծը: