ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում վիճակախաղերի լիցենզավորման գործընթացը:

Հովհաննես Միքայելյան (41 տարեկան, իրավաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի համար լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով լիցենզավորող մարմնի կողմից՝ «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի համաձայն: Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորվող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Եթե լիցենզիա ստանալու հայտը բավարարվում է, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարում է պետական տուրքը՝ 100 մլն դրամ, ապա դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրվում է լիցենզիա: Հայտատուին լիցենզիան հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու լիցենզիայում նշված` տվյալ դեպքում վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ նա, ով համարձակություն կունենա նման գործունեությամբ զբաղվել, ապա պետք է «ձեռքի տակ» ունենա առնվազն 100 մլն դրամ, միգուցե նաեւ ավելի շատ՝ այս ահռելի ծախսերը հոգալու համար:




Լրահոս