Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` 20-ամյա Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք դատարանից:
Նշենք, որ դռնփակ դատական նիստն անցկացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Հավելենք, որ Գուրգեն Արսենյանի տղան կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: