Մայիսի 15-ին, ժամը 07.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկեվազ գյուղում տեղացած անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են տուն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևից ջրալցվել է (մոտ 15-25 սմ) Արագածի փողոցի թիվ 33 տան առաջին հարկը (մոտ 40 քմ) և բակը. ջրահեռացման աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հատուկ տեխնիկաների օգնությամբ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ: