Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: