«Բարգավաճ Հայաստան»-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում կայացած ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետեւ Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերում ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Ն. Զոհրաբյանը նշել է, որ թե՛ Գյումրիում եւ թե՛ Վանաձորում ԲՀԿ համամասնական ցուցակը պետք է կազմված լինի գրագետ, բանիմաց, քաղաքի պրոբլեմներին քաջատեղյակ եւ հեղինակություն վայելող անձանցից։
Շիրակի եւ Վանաձորի տարածքային կառույցների ակտիվների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նաեւ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։ Տարածքային կառույցների պատասխանատուները ԲՀԿ նախագահին են հանձնել Շիրակի եւ Լոռու մարզերի հիմնախնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ, որոնք անպայմանորեն բարձրացվելու են պատկան մարմինների առաջ։