ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրելի՛ արցախցիներ, այսօր` այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»` ժողովրդավարությանը եւ համամարդկային արժեքներին: «Ո՛չ»` հակահայ ֆաշիզմին եւ բռնապետերի քմահաճույքներին»:

Սերժ Սարգսյան

Գեղեցիկ է ասված, նույնիսկ` հուզիչ: Նամանավանդ ոգեւորող եւ քաջալերող են բռնապետերի դեմ ասված խոսքերը: Առավել ցնցող է, երբ այդ խոսքերն ասում է աշխարհի «ամենալեգիտիմ» եւ «ամենաժողովրդավար» նախագահներից մեկը, ում գործունեության «թափանցիկությունը», ժողովրդավարական սկզբունքների կիրառումն առ այսօր ապշեցնում են մեզ: Այսպիսի «ժողովրդավար բռնապետ» աշխարհը դեռ չի տեսել, եւ ինչպես աշխարհի հայությունն արցախցիների հետ միասին կրկնում է «այո՛, այո՛», այնպես էլ, կարծում ենք, շատերն իրենց մտքում, նաեւ բարձրաձայն պարբերաբար կրկնում են «ո՛չ, ո՛չ Սերժ Սարգսյանին»:




Լրահոս