Իսկապես սպառված է ժողովրդի վստահությունը, պետք է քայլ արվի. Ռուբիկ Հակոբյանը՝ վարչապետի հայտարարության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը շաբաթ օրը մասնակցել է վարչապետի կողմից կազմակերպած քննարկմանը: Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը հանդիպումների շարք է սկսել, որը նպատակ ունի պայքարել նաև կոռուպցիայի և մենաշնորհների դեմ:

Այդ առնչությամբ զրուցեցինք Ռուբիկ Հակոբյանի հետ: Նա նշեց, որ հանդիպման  ընթացքում ներկայացրել է նաև իր մոտեցումները: «Երեք հիմնական մասից է բաղկացած եղել. առաջինը, որ իսկապես արդեն սպառված է ժողովրդի վստահությունը և պետք է քայլ արվի, որ ինչ-որ տեղ ժողովուրդը հույս ունենա, որ սա իմիտիացիոն պրոցես չէ և կարողանա ինչ-որ տեղ հույս փայփայի, որ այս խոքերը հերթապահ նախադասություններ չեն», – հավելեց մեր զրուցակիցը:

Ռուբիկ Հակոբյանը ընդգծեց ՝ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այս հարցերի լուծման համար երկար ժամանակ է անհրաժեշտ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս