ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` “Հայռուսգազարդ” ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով ,Հայռուսգազարդե ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների եւ այրվող գազերի ազդանշանային սարքի տեղադրման աշխատանքներ եւ պարտավորություն ունենալով ապահովելու իրեն վստահված գույքի պահպանվածությունը, կորուստը, փչացումը, վնասումը, օգտագործելու դրանք նպատակային նշանակությամբ, ինչպես նաեւ իրավունք ունենալով մասնակցելու իրեն հանձնված արժեքների գույքագրմանը` 2009թ հունիս-հուլիս ամիսներին ստացել է անջատիչ կափույրներ եւ այրվող գազերի ազդանշանային սարքեր: Դրանցից ընդհանուր խոշոր չափի արժողությամբ գույք բաժանորդների բնակարաններում տեղադրելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով:




Լրահոս