2012թ. ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “”Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլեւս կառավարության նիստերին չի մասնակցում։ Զաքարյանը ,բոյկոտե է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին՝ ներկայանալ նիստերին։ Ու երկար ժամանակ է, ինչ ձախ “թեւի” վրա գտնվող նրա տեղը դատարկ է։ Տիգրան Սարգսյանն էլ, վիրավորվելով Զաքարյանի այդ պահվածքից, նրա տեղը “նվիրել” է իր սիրելիներից մեկին”,- գրում է “Ժողովուրդը” :
Մանրամասները՝ այսօրվա համարում