Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտ անհայտ անձը հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Նարեկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն:
Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ