Հայտնաբերվել է զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, “ԱԿՍ” ինքնաձիգի 5.6 մմ տրամաչափի`  120 և խոշոր տրամաչափի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս