5 մլն դրամ` Լավագույն մարզական ընտանիք միջոցառման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմակերպված “Լավագույն մարզական ընտանիք” միջոցառման համար ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել: Ինչպես վկայում են “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ միջոցառումն արժեցել է մոտ 5 մլն դրամ: Միայն մարզահագուստ ձեռք բերելու համար ծախսվել է 3 մլն դրամ, ընդ որում գնումները կատարվել են ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող “Մեգասպորտ” խանութից: Մոտ 1,5 մլն դրամ ծախսվել է “Մարզական ընտանիք” հիմն պատվիրելու համար, եւ 420 հազար էլ տրամադրվել է ճաշկերույթի նպատակով: Փաստորեն, երբ հերթը գալիս է իշխանությունների PR միջոցառումներին, պետական բյուջեում միջոցներ գտնվում են, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության կամ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ՀՀ պետական բյուջեն միշտ դատարկ է:
“Ժողովուրդ” օրաթերթի 612 համար




Լրահոս