“ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս” հրատարակչությունը, որին են պատկանում “TVմոլ” շաբաթաթերթը, “Նանե” ամսագիրը, “Ե՞սYes!” երիտասարդական ամսագիրը և որը հանդիսանում է “ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ” միավորման անդամ՝ մեկնաբանելով “Ե՞սYes!” երիտասարդական ամսագրի հետ կապված լուրերը, հայտնում է, որ վերոնշյալ ամսագիրը հիմնադրվել է 2006-ի մայիսին “ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս” ՓԲԸ-ի կողմից: Նշված ընկերությունը 12.07.2012թ-ին վերանվանվել է “ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս” ՓԲԸ:
“ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուսե հրատարակչությանն են պատկանում “Ես՞Yes!” ամսագրի նկատմամբ բոլոր հեղինակային և հարակից գույքային իրավունքները, ինչպես նաև “Ես՞Yes!” ապրանքային նշանը (30.08.2011թ. N 17443 վկայագիր):
Աշխատանքի հրավիրելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, այդ թվում և Անի Քոչարյանին, “ՍԻԷՍ Փաբլիշինգ Հաուս” հրատարակչությունը տնօրենի հրամանով Անի Քոչարյանին երկու ամիս փորձաշրջանով (հրաման թիվ 07/կ, 27.04.2006թ) նշանակել է “Ես՞Yes!” ամսագրի գլխավոր խմբագիր, այնուհետև հաստատել այդ պաշտոնում: 2011-ի մարտի 1-ին Անի Քոչարյանը համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից:
Նույն թվականի սեպտեմբերի 1-ին “Անի Քոչար փրոդակշն” ՍՊԸ-ի հետ կնքվելէ լիցենզային պայմանագիր, որի համաձայն վերջինիս թույլատրվել է օգտագործել “Ե՞սYes!” ապրանքային նշանը ամսագիր պատրաստելու և հրատարակելու համար: Լիցենզիայի գործողության ընթացքում հրատարակված ամսագրերում նշում է պահպանվել առ այն, որ “ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս” ՓԲԸ-ն հանդիսանում է ամսագրի հիմնադիր հրատարակիչը:
2013-ի օգոստոսին՝ այդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, “ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս” ՓԲԸ-ն որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը տվյալ ընկերության հետ, նախապես՚ հուլիսին այդ մասին գրավոր կերպով ծանուցելով վերջինիս:
Տեղեկանալով, որ հրատարակվել է “Ե՞սYes!” ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման “Ես եմ” անվանմամբ ամսագիր՝ մեր ընկերությունը դիմել է դատարան՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների և հրատարակչի հարակից իրավունքների պաշտպանության հայցով: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթքաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2013թ-ի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ,Ես եմե անվանմամբ ամսագրի հրատարակումը և իրացումը:
Հարկ ենք համարում նշել, որ մեր ընկերությունը միտում չունի խոչընդոտել որևէ ընկերության կամ անհատի գործունեությունը, և մեր միակ նպատակը մեր մտավոր սեփականությունը պաշտպանելն է՝ չթույլատրելով մեր ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման նշանների օգտագործումը:
Panarmenian Media Group