ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս վերջերս է վիրահատվել եւ ունի առողջական խնդիրներ: Չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, բայց հաշմանդամության կարգ չեն տալիս: Մենք ինչպե՞ս կարող ենք բողոքարկել հաշմանդամության խումբ սահմանելու մասին բժշկասոցիալական փորձաքննության որոշումը:

Լուիզա Մամիկոնյան (59 տարեկան, վաճառողուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին 2.03.2006թ. N276-Ն որոշման՝ անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկել փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

«Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության» կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Փաստորեն, հասել ենք այն աստիճանի, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք, որոնք հազիվ են կարողանում տեղաշարժվել, հիմա էլ պետք է դիմեն դատական մարմնին՝ հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար: Որքան էլ իշխանությունները փորձում են վստահեցնել, թե ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ քայլեր են արվում, ակնհայտ է, որ իրավիճակի զգալի բարելավում չկա:




Լրահոս