Ժողովուրդ. Արմավիայի աշխատակիցները հեռանում են երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմավիա” ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը:  “Արմավիա”-ի նախկին ինժեներ Գառնիկը “Ժողովուրդ”-ին տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14-ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը: Նրա խոսքով՝ ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը: Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնել է, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի: “Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել”,-լրացրել է Գառնիկը:
 Շարունակությունը՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս