Հրապարակ.Դավիթ Հարությունյանը՝ գլխավոր դատախա՞զ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցություն անհանգիստ ելումուտ անող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից “Հրապարակ” օրաթերթի  լրագրողը փորձել է ճշտել, թե ինչն է նրան բերել ԱԺ:
Վերջինս նյարդային պատասխանել է, թե գործեր ունի: Որոշ տեղեկություններով, մարզպետը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ փորձել է խմբակցությունից ճշտել, թե արդյոք իրեն վտանգ չի՞ սպառնում, չի՞ բարձրացվելու մարզպետների, այդ թվում իր պաշտոնանկության հարցը: Ի դեպ, ՀՀԿ նիստում երեկ նախատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը հրապարակելու է ապագա գլխավոր դատախազի անունը, բայց նա դա չի արել՝ ասելով, դեռ ժամանակ կա:
Բայց ներկաները, դատելով նրա և Դավիթ Հարությունյանի ջերմ հարաբերություններից, ենթադրել են, որ թեկնածուն հենց նա է: Այսօր, հավանաբար, գլխավոր դատախազի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալներից մեկը:




Լրահոս