Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 23 դեպքից` 14-ը,  խարդախության 13 դեպքից` 12-ը, իսկ կողոպուտի` 1 և  խուլիգանության 2  դեպքերն էլ բացահայտվել են:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1 և  գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս