Հայաստանը պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանը պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի խոչընդոտում Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵՄ-ի հետ ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում “Արեւելյան գործընկերության” երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է ոչ պաշտոնական երկխոսության ձեւաչափի կարեւորությունը: Այդ ձեւաչափում Հայաստանը հարաբերություններ էր կառուցում ԵՄ-ի հետ: “Այսօր կարող ենք շարունակել միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ քննարկումները: ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է բարեփոխումներ իրականացնել՝ մարդու իրավունքների եւ ազատության, օրենքի գերակայության, ընտրական գործընթացների եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում: Շնորհակալ ենք այդ աջակցության համար եւ ակնկալում ենք, որ ապագայում եւս բարեփոխումները կշարունակվեն”,-ընդգծել է Նալբանդյանը:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ավելի սերտ համագործակցությունը ԵՄ հետ, սակայն այնքանով, որ դա չխոչընդոտի Մաքսային միությանն անդամակցելուն: “Պատրաստ ենք պահպանել այն նվաճումները, այն առաջընթացը, որին հասել ենք վերջին տարիների ընթացքում՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում”,-եզրափակել է Նալբանդյանը:




Լրահոս