Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի գերեզմանատանն այրվել է 4000քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի Ձախանիստ թաղամասում` 2տ անասնակեր, Աղավնաձոր գյուղի հին գերեզմանատան մոտ` 1000 քմ խոտածածկ տարածք, Սարավան գյուղում`15 հակ պահեստավորված անասնակեր և ծխահարվել` 385 հակ, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի մոտ` 3 հա, Շիրակի մարզի թիվ 2 գերեզմանատան մոտ` 5000 քմ խոտածածկ տարածք, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում 150 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղում` 10հա բուսածածկ տարածք, Եղվարդ քաղաքում` 170 հակ պահեստավորված անասնակեր, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցում` 400քմ բուսածածկ տարածք, 3 դեկորատիվ ծառ մասամբ և 20 ծառ ջերմահարվել է, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտ` 2500քմ բուսածածկ տարածք և մեկ ծառ` մասամբ, Ձորաղբյուր և Արամուս գյուղերի միջնամասում` 5,5 հա բուսածածկ տարածք, Ակունք գյուղի գերեզմանատան մոտ` 900քմ, Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 30 շենքի մոտ` 200քմ բուսածածկ տարածք և մեկ ծառ՝մասամբ, Նոր գյուղի գերեզմանատան մոտ` 300քմ, Աբովյանի քաղա֊քապե֊տարանի մոտ` 4500 քմ, Հրազդանի քաղաքային գերեզմանատան մոտ 1000քմ, Լոռու մարզի Դարբաս գյուղի մոտ` 400քմ, Գեղարքունիքի մարզիԿարմիր գյուղի գերեզմանատան մոտ` 1,5 հա, Կախակն գյուղի մոտ` 10 հա, Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում` 200 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` 3հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում` 1հա, Երևանի Քանաքեռի գերեզմանատանը` 1500քմ, Պ.Սևակի փողոցի թիվ 5 հասցեում` 1 հա, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ` 1500քմ, Հրազդանի կիրճում՝ “Ֆլորենսիա” ռեստորանի մոտ 3000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: