ՇՈՅԵՔ ՇԱՆԸ ԵՎ ԴՈՒՔ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Որոշ փորձագետներ համոզված են, որ հպումը բավարարվածություն է պատճառում և բարձրացնում տրամադրությունը: Վերջիվերջո, մենք գրկում ենք մարդկանց, երբ ցանկանում ենք ցուցադրել մեր համակրանքը, թփթփացնում ենք մեջքին, երբ ուզում ենք քաջալերել նրանց: Այնպես որ, ամենաանշան ֆիզիկական շփումն անգամ կարող է մարդուն դրականորեն տրամադրել ձեր նկատմամբ: 
Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցում են, որ հպումը կարևոր դեր է խաղում մարդկանց բարեկեցության համար ևս: Ամերիկյան հոգեբանների կարծիքով, առողջությունը, մտավոր զարգացումը, նույնիսկ երկարակեցությունը մեծապես կախված են այն բանից, թե որքան սերտ ֆիզիկական կոնտակտներ ունենք մարդկանց հետ և որքան հաճախ ենք հաղորդակցության ժամանակ օգտվում դրական շփումներից: 
Անգամ շանը շոյելը, փաղաքշելը հանգստացնում է մարդուն, իջեցնում սրտի կծկումների հաճախականությունը: Թերևս, պատճառն այն է, որ մենք գիտենք՝ ընտանի կենդանիներն անկեղծ սիրում են մեզ, և երբեք չենք վախենում նրանց պատասխան գործողություններից: 
Սակայն կան փորձագետներ, որոնց կարծիքով` որոշ մարդիկ, հպվելով դիմացինին, ցանկանում են ցուցադրել իրենց գերակայությունը նրա նկատմամբ: 
Բոլոր դեպքերում, գիտությունը դեռևս վերջնական չի ապացուցել, թե ինչու է հպումը բարձրացնում հաղորդակցության հաջողությունը, բայց որ այդ միջոցն “աշխատում” է, ապացուցված է:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am




Լրահոս