ՄԻԱՅՆ ՎԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ պատասխանել է լրագրողների հարցերին:
-Ճի՞շտ է, որ «Քարֆուր»-ի ղեկավարը բարկացած է Ձեզ վրա:
-Հա՛, ճիշտ ա, մատ ա թափ տվել իմ վրա: Դրա համար էլ էս քանի օր ա, տնից դուրս չեմ գալիս:
-Բա ո՞նց եք եկել ԱԺ:
-Դե, մի կերպ եկա: Տեսա էստեղ չեն, Թիֆլիսում են, ես էլ եկա:
-Պարո՛ն Ալեքսանյան, «Քարֆուր»-ի առեւտրի կենտրոնը որ բացվի, գնալո՞ւ եք բացմանը:
-Շատ լավ էլ անելու է: Լենթն էլ ես եմ կտրելու:
-Հնարավո՞ր է՝ համասեփականատեր եք:
-Կարող ա, առաջարկ լինի, չեմ հրաժարվի: Դե որ մեկը բերի նվեր տա, դու կհրաժարվե՞ս:
-Փակ շուկայի մոտ մարդիկ եկել էին Ձեզ պաշտպանելու: Ումի՞ց էին պաշտպանում:
-Ձեզնից, ձեզնից, որովհետեւ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք: Ես վատ բան չեմ անում, դուք էդ ձեւ եք ներկայացնում: Ես այդ պատմամշակութային արժեքը փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից…
Համայնքում դպրոց էին նորոգում, ես 10 մլն դրամի նվեր արեցի, բայց լրագրողներին ասեցի՝ եկե՛ք մի քանի լավ բան ձեզ ցույց տամ, չեկան:




Լրահոս