ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամուսնության պետական գրանցում կատարելու համար որքա՞ն պետական տուրք պետք է վճարել, եւ որքա՞ն է կազմում վերջինիս դրույքաչափը:

Ալինա Հովհաննիսյան (25 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 (հազար) ՀՀ դրամի չափով: Քաղաքացիական ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով.
– Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
– ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):

ՀՀ արդարադատության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Այսինքն՝ եթե որեւէ մեկը ցանկանա ամուսնությունը գրանցել ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս, ապա պետք է մի կլորիկ գումար նախատեսի դրա իրագործման համար:




Լրահոս