Առավոտ.Հովիկ Աբրահամյանի ԱԳԼՃԿ-ներում բաշխիչ աշտարակներ չեն տեղադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես թե չի հետևում իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի օրինակին և ոչ էլ շտապում է իրեն պատկանող 3 գազալցակայաններում տեդադրել աշտարակներ”,-գրում է “Առավոտ”-ը:
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի ընտանիքին են պատկանող “Արգ Լև-Գազե”, “Արաշագ” և “Հովան Լիան Գրուպ” ընկերությունների՝ քաղաք Արտաշատում գործող ԱԳԼՃԿ-ները, որտեղ ևս էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը ստուգումներ է անցկացրել և, մեր տեղեկություններով, հայտնաբերել, որ բաշխիչ աշտարակներ չեն տեղադրվել, տեսչությունը նախազգուշացրել է ընկերություններին՝ եթե առաջիկայում չտեղադրվեն, ապա գազալցակայանների աշխատանքները կասեցվելու են։ Նշենք, որ յուրաքանչյուր աշտարակն արժե 6-7 հազար դոլար, իսկ բաշխիչ աշտարակների տեղադրման որոշումը կառավարությունն ընդունել էր դեռևս 2008 թվականին”։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս