Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ N զորամասերից մեկում մարտական դիրքում զոհվել է 1994թ.-ին ծնված Խաչատուր Խաչատրյանը: Վերջինիս վիրավորվել է իր ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Տիգրանը Խաչատուրին վախից է կրակել: Մեր տեղեկություններով, գիշերը ուշ ժամի դիրեքերում որոշակի հատված ծառայություն են իրականացրել միայն Տիգրանն ու Խաչատուրը: Երեկոյան ուշ ժամի Տիրգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը բարձրացելէ սահմանի բարձր հատվածը տեսնելու, թե ամեն ինչ կարգին է: Արդյունքում, երբ Տիգրանը արթնացել է տեսել է սահմանից եկող ոտքերի ձայներ, շողք: Վերջինս մի քանի անգամ ասել է, թե. “Պառոլը ասա, պառոլը”, սակայն որեւէ արձագանք չլսելով մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից իջնող զինվորն իր ծառայակից ընկերն է եղել: Մեզ հայտնի է նաեւ, որ Խաչատուրի հայրը Կորյունը եւ նրա մեծ եղբայրը` Արթուրը, այսօրերին գտնվում էին Ռուսաստանի դաշնությունում:
“Ժողովուրդ” օրաթերթի 618 համար