Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Ջրվեժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Բագրևանդի փող. 1, Մոլդովական փող. 27 համարների,

2. Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղ. 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 համարների,

3. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս