Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Բ.Ա.-ի դիմումն այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով իրեն եւ Մ.Ա.-ին պատճառված մարմնական վնասվածքների կապակցությամբ ստացել են ստացիոնար բուժօգնություն, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է հատուցել բուժօգնության ծախսը, քանի որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի նախկին քննիչ Գ. Պ.-ն, անտեսելով հիշյալ մարմնական վնասվածքների առկայությունը, կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին անհիմն որոշում: Հայտնելով վերոգրյալի մասին` Բ.Ա.-ն խնդրել է վերականգնել իր խախտված իրավունքները: Բ.Ա.-ի դիմումում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Քննիչը խախտել է քաղաքացու իրավունքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ