ՎՊ-Ի ՀԱՐՑՆ ՕԴԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետագա ճակատագրի մասով որոշում դեռ չի կայացրել: Այս մասին նա ակնարկել է նաեւ լրագրողների հետ կայացած «փակ» քննարկման ժամանակ՝ ասելով, թե մինչեւ նոյեմբեր ժամանակ կա: Իսկ Սարգսյանի թիմակիցները վերջին շրջանում չվարկաբեկված մարդ են փնտրում՝ ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկելու համար: Նրանք ուշադրությամբ զննում են նաեւ ՎՊ նախկին աշխատակիցներին: Հիշեցնենք, որ 6 տարի առաջ նշանակված Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 5-ին:




Լրահոս