ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրանցված եմ զբաղվածության պետական ծառայությունում որպես անաշխատունակ: Բայց հիմա այլ բնակարանում եմ ապրում եւ ուզում եմ իմանալ, թե արդյոք բնակության վայրը փոխելու դեպքում պահպանվում են անձի ձեռք բերած բոլոր  երաշխիքները: Եվ կցանկանայի իմանալ՝ զբաղվածության պետական ծառայությունը տրամադրո՞ւմ է բնամթերքային օգնություն նպաստառու գործազուրկին:

Ռոզա Մուրադյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաuտանի Հանրապետության տարածքում այլ բնակության վայր տեղափոխված, աշխատանք փնտրող, չզբաղված, գործազուրկի կարգավիճակում գտնվող անձը պահպանում է  տեղափոխման պահին օրենքով uահմանված իր բոլոր երաշխիքները, եթե նա սահմանված կարգով հաշվառվում է նոր բնակության վայրը uպաuարկող զբաղվածության կենտրոնում: Զբաղվածության պետական ծառայությունը բնամթերքային օգնություն չի տրամադրում: Նման օգնություն կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե զբաղվածության պետական ծառայության միջոցով կազմակերպվի «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագիր, եւ գործազուրկն ընդգրկվի այդ ծրագրում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության պետական
ծառայության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր երկրում գործազրկությունն այնպիսի տեմպերով է աճում, որ նրանք, ովքեր գրանցված են նման ծառայության շրջանակներում եւ ստանում են չնչին օգնություն ու գումար, պատրաստ են ամեն ինչի, միայն թե հանկարծ չզրկվեն պետության կողմից առանց այն էլ դժվարությամբ տրամադրվող կոպեկներից:




Լրահոս