“Հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած “բանդայի” գործով տուժող “Լինսի” հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը երեկ “Ժողովուրդ”–ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց։ Ըստ Բեզոյանի, եթե իրական գողերին բռնեին, ապա գողոնը կհայտնաբերվեր։ Բայց այս գործը, որը քննվում է շուրջ 2 տարի, դեռ համարվում է չբացահայտված, քանի որ թալանված բնակարաններից տարված որևէ իր գործում՝ որպես իրեղեն ապացույց, ըստ էության չկա։ “Օրինական երկրներում, երբ մարդուն բռնում են, քննում են, համոզվում են, որ հանցանքը նա է գործել, նոր դատապարտում են։ Իսկ սրանց բռնել են ու ասում են, որ դուք պետք է վիզ վերցնեք։
Սրանից հետո ինչ սպասես այս երկրիցե,–վրդովված նշեց Է Բեզոյանը։ Այս իրավիճակը եզակի Է այն առումով որ դատարանում տուժողներն ու ամբաստանյալները հավասարապես չեն հավատում իրականացված քննությանը, հարուցված քրգործին՝այն համարելով շինծու։ Ու ստացվում է, որ մեր երկրում քչերն են հավատում, որ մեծ շուքով վնասազերծված ,բանդանե հենց այն խումբն էր, որը թալանում էր նախկին պաշտոնյաների բնակարանները՝ ուղեկցված դաժան ծեծով։ Եվ ուրեմն որտե՞ղ է իրական “բանդան”, ինչո՞ւ չի բացահայտվում”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: