Նոր Նորքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից, ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ.Գասպարյանի մեկ այլ հրամանով Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ: 




Լրահոս