Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց: Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով պատվիրատու համարվող ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ Ալեքսանդր Սիրունյանը, քանի որ մահացել էր նրա կնոջ՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի հայրը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը ժամը 15-ին:




Լրահոս