Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճընի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Վ. Ս-ն է (ծնվ. 1979թ.), ով պահանջել է, որպեսզի դեպքի վայրում գտնվի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս լսելով ինքնասպանություն փորձ կատարողի բողոքները, երկար բանակցություններ վարելով նրա հետ՝ համոզել է ցած իջնել: