Գերմանիայի Դաշնությունը մի բան ունեցել է Թուրքիային ասելու. Արարատ Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռեւս նախորդ տարի Գերմանիայում այս քննարկումները գնում էին, բայց այնտեղ հարցեր կար ասենք կապված արտաքին-քաղաքական, Թուրքիայի հարաբերությունների հետ, դրանք մի պահ հանեցին` քվերակության չդրեցին փաստաթուղթը: Բայց ես կարծում եմ, որ Գերմանիայում ապրում է մի հասարակություն, որը զարգացման այնպիսի մակարդակի վրա է, որ սա սպասելի էր»,-անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչմանը` ասաց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր պետություն, երբ քաղաքական որոշում է ընդունում իր շահերից է ելնում: «Յուրաքանչյուր պետություն, երբ ինչ որ քաղաքական ակտ է ընդունում, առաջնորդվում է նաեւ ոչ թե դիմացինի սիրուն աչքերով, այլ նաեւ քաղաքական շահով, ուրեմն ինչ որ բան Գերմանիայի Դաշնությունը ունեցել է ասելու Թուրքիային: Ինչեւէ մեզ համար շատ լավ է, որ մեկ անգամ եւս Թուրքիան առերեսվեց անցյալի հետ եւ շատ կարեւոր է նաեւ, որ Բունդեսթագը քավեց այն մեղքը,որը ուներ այն ժամանակվա գերմանական կառավարությունը: Ես համոզված եմ, որ Գերմանիային կհետեւեն այլ պետություններ: Սա պրոցես է, որը ընթանալու է եւ Գերմանիայի ընդունելը շատ որոշիչ է»,-եզրափակելով իր խոսքը ասաց Զուրաբյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս