ՀԺ.Աղվան Հովսեփյանը նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտո՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուրվագծվում է։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հովսեփյանը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր։ Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջանակներում։ Խոսքը վերաբերում է Դավիթաշենում բացվելիք ակադեմիային, որի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջև։ Ի վերջո որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կառույցների միջև։ Հիշեցնենք, կառավարության անցյալ շաբաթվա նիստում քննարկվում էր ակադեմիային գույք տրամադրելու հարցը։ Ինչպես արդեն նշել ենք, այս ակադեմիան փողի կծիկ է. այստեղ են կոփվելու մեր ապագա դատավորներն ու դատախազները։ և եթե Աղվան Հովսեփյանի ու Սերժ Սարգսյանի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը իրագործվի, դա իդեալական լուծում կլինի Հովսեփյանի համար։
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս