Ժամանակ. Սեյրան Օհանյանը՝ ԵԿՄ նախագա՞հ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակի” տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով՝ ամռանը Գերմանիայում վիրահատված, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին հիվանդանոց տեղափոխված ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ եւ տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից: Մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որոշել են ավելի քան 25000 անդամ ունեցող կառույցն ամբողջությամբ իրենց ազդեցության տակ պահելու համար նախագահ նշանակել Ս. Օհանյանին:




Լրահոս