Ժողովուրդ. Նոր բացահայտումներ Գագիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2009թ. մայիսի 23-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած ՀՀ նախկին ՆԳՆ ներքին զորքերի “Չղջիկներ” անունը կրող ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բոլորին առավել հայտնի Մուսկուլ Գագո մականվամբ Գագիկ Մաթևոսյանի ընտանիքը լուրջ խնդիրների առաջ է կանգնել:
 
Նրա կինը՝ Լիանա Մաթևոսյանը, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու չի բացառվում, որ առաջիկայում լուրջ բացահայտումներ անի:
“Ժողովուրդ” օրաթերթի փոխանցմամբ, բանն այն է, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ երգիչ Աֆոնը Արաբկիրի նախկին թաղապետի որդուց՝ Ռոբերտ Երիցյանից, Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու համար 150 հազար ԱՄՆ դոլար է վերցրել, ու քանի որ փողը չի հայտնաբերվել, այն կոտրվել է Մուսկուլ Գագոյի ընտանիքի գլխին. “150 հազար ԱՄՆ դոլար տույժի դիմաց պետական ատյանները բռնագրավել են Արամի փողոցում գտնվող մեր պապական տունը: Ամեն տեղ դիմեցինք, որ մեր բնակարանից մեզ չզրկեն, սակայն ապարդյուն: Այս ամենը ուղղորդված էր”:
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս