Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21։30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: