ՈՐՈՇԵԼ Է ՉԽՈՍԵԼ
Մոդել Մովսես Երեմյանի եւ դերասանուհի Անի Երանյանի անձնական կյանքը շատ քննարկվեց: Զույգին մե՛կ բաժանում էին, մե՛կ նորից միացնում: Իսկ երբ համացանցում հայտնվեց Մովսեսի լուսանկարը մի աղջկա հետ, բոլորը սկսեցին խոսել, թե մոդելը նոր սիրելի ունի, ավելին, նա նշանվել է: Իսկ ահա Մովսեսն այս առիթով ասել է, որ լուսանկարի աղջկան այնքան էլ վաղուց չի ճանաչում, հետեւաբար նախկինում չէր էլ կարող նշանված լինել նրա հետ: Նոր հարաբերությունների մասին էլ կխոսի այն ժամանակ, երբ կյանքի նոր փուլ թեւակոխի: Այս անգամ երիտասարդը որոշել է այլեւս չխոսել անձնական կյանքի մասին, քանի դեռ ինչ-որ լուրջ փոփոխություն չի եղել:
ԱՄՈՒՍՆԱՑԱՆ
Սեպտեմբերի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում ամուսնացել է երգչուհի Լանա Խաչատրյանը: Լանան եւ իր ընտրյալ Տիգրան Մարտիրոսյանը մոտ երկու տարի ընկերություն էին անում, իսկ ահա այս տարի՝ փետրվարի 13-ին, նշանվել էին: Լանան եւ Տիգրանն ամուսնացել են Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի քավորությամբ: Ի դեպ, անցած տարի՝ կրկին այդ նույն օրը, նույն եկեղեցում Սիրուշոն ու Լեւոնը քավորություն էին անում երգչուհի Լուսինային եւ Գառնիկ Առաքելյանին:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԻՆԸ
Սովետական եւ ռուսական էստրադային աստղ Լայմա Վայկուլեն հրաժարվել է նկարահանվել «Playboy» ամսագրի համար: Պատճառն այն է, որ 59-ամյա երգչուհին բարձր հոնորար է պահանջել, ինչին ամսագրի ղեկավարությունը չի համաձայնել: «Ես ինչ-որ էժանագին կին չեմ: Մերկ Լայմա Վայկուլեն կես միլիոն դոլարից պակաս չարժե»,-հայտարարել է երգչուհին: