Մանրամասներ Էջմիածնում ըմբշամարտիկի սպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում: Սրա հետևանքով սպանվել է Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանը: Նա մահացել է հրազենի 4 կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիծաին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը:

«Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»:

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը,  Էջմիածին քաղաքի  Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում,  կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական  օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով  և ՀՀ քրեական  օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին  մասով, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:




Լրահոս