Այս պահին ի՞նչ է կատարվում Գողթում. գողթեցիները կրկին փակել են ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից գողթեցիները կրկին հավաքվել են Գողթ-Երեւան ճանապարհի Գողթ գյուղի հատվածում եւ սպասում են պատկան մարմիններին՝ նրանց հետ քննարկելու Գեղարդալճի ջուրը դեպի հարեւան գյուղեր ուղղելու ծրագրի չեղարկման հարցը:

ArmLur.am-ը Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանից ճշտեց տիրող իրավիճակի մասին: Հակոբյանը հայտնեց, որ գողթեցիները մինչեւ 11:00-ն սպասել էին պետական մարմինների ժամանելուն, բայց քանի որ նրանք ուշացել էին գողթեցիները նորից ճանապարհը փակեցին: Արտավազդ Հակոբյանը փոխանցեց, որ քիչ ուշացումով Գողթ են ժամանել բնապահպանների մի ամբողջ խումբ: Այս պահին տարվում են քննաարկումներ:

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարից ջուրը խողովակաշարի միջոցով ինքնահոս եղանակով մատակարարել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքներին, Գեղադիր գյուղի մի մասին եւ Ջրվեժի ամառանոցներին։ Գողթեցիները շարունակում են բողոքել՝ պնդելով, որ Գեղարդալճի ջուրը նույնիսկ Գողթի հողերը ոռոգելուն չի բավականացնում, իսկ այդ հողերից ստացած բերքը շատ դեպքերում իրենց եկամտի միակ աղբյուրն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս